1 Ինչպես ձյունը ամռանը և անձրևը հնձի ժամանակ, այնպես էլ անմիտին պատիվը վայել չէ։
2 Ինչպես որ ճնճղուկն է թռվռում, և ծիծեռնակն է թռչում, այնպես էլ անտեղի անեծքը չի կատարվի։
3 Խարազանը ձիու համար, սանձը՝ էշի, և գավազանը՝ անմիտների մեջքի համար։
4 Անմիտին նրա հիմարության համեմատ մի՛ պատասխանիր, որպեսզի դու էլ նրան չնմանվես։
5 Անմիտին պատասխանի՛ր նրա հիմարության համեմատ, որպեսզի իր աչքին իմաստուն չլինի։
6 Ով որ անմիտի միջոցով պատգամ է ուղարկում,իրոտքերն է կտրում և վնաս կրում։
7 Ինչպես որկաղի սրունքներն են երերում, այնպես էլ առակն է անմիտների բերանում։
8 Ինչպես քարը պարսատիկի մեջ ամրացնողն է, այնպես էլ՝ անմիտին պատիվ տվողը։
9 Անմիտների բերանում առակը հարբածի ձեռքը ծակող փշի պես է։
10 Ով որ անմիտ անցորդին է վարձում, նման է նետաձիգի, որ խոցում է բոլորին։
11 Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։
12 Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
13 Ծույլն ասում է. «Ճանապարհին կորյուն կա, հրապարակների մեջ՝ առյուծ»։
14 Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։
15 Ծույլն իր ձեռքը մտցնում էամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։
16 Ծույլն իր աչքին ավելի իմաստուն է, քան յոթ մարդ, որոնք դատողությամբ են պատասխանում։
17 Այն անցորդը, որը ներքաշվում է իրենը չեղող վեճի մեջ, նման է այնմարդուն,որ շունը բռնում է ականջներից։
18 Ինչպես խենթը, որ կրակի կայծեր, նետեր և մահ է արձակում,
19 Այնպես է այն մարդը, որ խաբում է իր հարևանին ու ասում. «Կատակում էի»։
20 Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրողչլինելիս կռիվը կդադարի։
21 Ինչպես ածուխն է անթեղիհամար,և փայտը՝ կրակի, նույնպես է կռվարար մարդը՝ վեճ բորբոքելու։
22 Քսու մարդու խոսքերը քաղցր պատառների պես են. նրանք իջնում են փորի խորքերը։
23 Բոցավառ շրթունքներն ու չար սիրտը արծաթի խարամով պատած խեցեղենի պես են։
24 Ատողը կեղծում է իր շրթունքներով և սրտում խաբեություն է պահում։
25 Երբ շնորհալի է նրա ձայնը, նրան չհավատա՛ս, որովհետև յոթ զզվելի բան կա նրա սրտում։
26 Ատելությունը թեկուզ ծածկվի խաբկանքով, նրա չարությունը կհայտնվի ժողովրդիմեջ։
27 Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա։
28 Ստախոս լեզուն ատում է իր կծածներին, և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։