1 Սրանք էլ են Սողոմոնի առակները, որոնք օրինակեցին Հուդայի Եզեկիա թագավորի մարդիկ։
2 Աստծու փառքն է բաներ ծածկելը, բայց թագավորների փառքը բաներ քննելն է։
3 Երկնքի բարձրությունը, երկրի խորությունը և թագավորների սիրտը անքննելի են։
4 Արծաթից հանի՛ր խարամը, և արծաթագործի համար անոթի հումք դուրս կգա։
5 Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։
6 Թագավորի առաջ մի՛ մեծամտացիր և մեծամեծների տեղը մի՛ կանգնիր։
7 Որովհետև լավ է, որ քեզ ասեն. «Բարձրացի՛ր այստեղ», քան թե խոնարհեցնեն իշխանի առաջ։ Ինչ որ տեսնում են քո աչքերը,
8 Իսկույն դատարան մի՛ գնա, թող քեզ իսկույն դատի չշտապեցնի. ի՞նչ ես անելու վերջում, երբ որ հարևանդ ամաչեցնի քեզ։
9 Հարևանիդ հետ վիճի՛ր, բայց ուրիշի գաղտնիքը մի՛ հայտնիր,
10 Որպեսզի լսողը հանկարծ չանպատվի քեզ, և վատ անունը անդառնալի չլինի։
11 Պատշաճ ասված խոսքը արծաթե զարդերի մեջ ոսկե խնձորների նման է։
12 Լսող ականջի համար իմաստունի հանդիմանությունը ոսկե օղ և ոսկյա մանյակ է։
13 Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։
14 Անանձրև ամպերի և քամու նման է այն մարդը, որ պարծենում է սուտ առատաձեռնությամբ։
15 Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։
16 Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։
17 Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։
18 Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։
19 Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքիապավինելուպես է։
20 Տխուրմարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։
21 Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան,
22 Որովհետևայդպիսովնրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։
23 Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։
24 Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։
25 Հեռու երկրիցեկածբարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։
26 Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորինման է։
27 Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։
28 Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդվածևանպարիսպ քաղաքինմանէ։