– 19 –
1 Չար մարդկանց մի՛ նախանձիր և մի՛ ցանկացիր նրանց հետ լինել,
2 Որովհետև նրանց միտքը բռնություն է խորհում, իսկ նրանց շրթունքները նեղությունից են խոսում։
– 20 –
3 Տունն իմաստությամբ է շինվում և խոհեմությամբ է հաստատվում։
4 Գիտությամբ են լցվում շտեմարանները, ամենտեսակպատվական և ընտիր ունեցվածքով։
– 21 –
5 Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդնիրուժն է ավելացնում։
6 Որովհետև պատերազմդ խոհունությամբես անում, և ազատումը խորհրդականների շատությամբ է լինում։
– 22 –
7 Իմաստությունը հիմարի համար խիստ բարձր է, նա դռան մեջ չի բացում իր բերանը։
– 23 –
8 Ով մտածում է չարիք անել, նրան նենգամիտ են ասում։
9 Հիմարություն մտադրելը մեղք է, և ծաղրողը զզվելի է մարդկանց։
– 24 –
10 Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է։
– 25 –
11 Ազատի՛ր մահվան տարվողներին և սպանվելու գնացողներին ե՛տ պահիր։
12 Եթե ասես. «Ահա մենք այս չգիտեինք», մի՞թե սրտեր կշռողը չգիտի, և հոգիդ պահողը չի՞ իմանում. նա, որ մարդուն հատուցում է իր արարքի համեմատ։
– 26 –
13 Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետևայնլավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։
14 Իմացի՛ր, որ իմաստությունը նույնպիսին է քո հոգու համար. եթե գտնես այն, ապագակա, և հույսդ չի կտրվի։
– 27 –
15 Արդարի բնակարանին դարանակալ մի՛ եղիր, ո՛վ անիրավ, նրա հանգստության վայրը մի՛ ավերիր։
16 Որովհետև արդարը յոթ անգամ վայր կընկնի ու կկանգնի, բայց անհավատարիմները չարիքի մեջ կսայթաքեն։
– 28 –
17 Քո թշնամու վայր ընկնելու ժամանակ մի՛ ուրախանա, և սիրտդ թող չհրճվի նրա սայթաքելու ժամանակ.
18 Միգուցե Տերը տեսնի, և նրա աչքին անհաճո երևա, ու իր բարկությունը դարձնի նրա վրայից։
– 29 –
19 Չարերի պատճառով մի՛ բորբոքվիր և մի՛ նախանձիր անիրավներին։
20 Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։
– 30 –
21 Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։
22 Որովհետև հանկարծ նրանցից կործանում վրա կհասնի. ո՞վ գիտի այն երկուսից եկող պատուհասը։
Իմաստուն խոսքերի շարունակություն
23 Սրանք էլ են իմաստուններիխոսքերը.դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։
24 Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։
25 Իսկ անիրավներին հանդիմանողները երջանիկ կլինեն, և նրանց վրա բարի օրհնություն կլինի։
26 Շրթունքներ է համբուրում նա, ով շիտակ պատասխան է տալիս։
27 Դրսի գործերդ կարգավորի՛ր, քեզ համար պատրաստի՛ր քո արտում, ապա շինի՛ր տունդ։
28 Քո հարևանի դեմ զուր վկայություն մի՛ տուր և մի՛ խաբիր քո շրթունքներով։
29 Մի՛ ասա. «Ինչպես որ ինձ արեց, ես էլ իրեն եմ այդպես անելու.այդմարդուն հատուցելու եմ իր արարքների համեմատ»։
30 Անցա ծույլ մարդու արտի մոտով և պակասամիտ մարդու այգու մոտով.
31 Ահա բոլորի մեջ փշեր էին աճել, նրանց մակերեսը եղինջն էր ծածկել, և նրա քարե պատը փուլ էր եկել։
32 Եվ երբ որ տեսա, մտքիս մեջ պահեցի, նայեցի և խրատ առա։
33 Եթեմի քիչ քնես, մի քիչ մրափես, ձեռքերդ ծալես ննջելու համար,
34 Այն ժամանակ աղքատությունդ կգա ճանապարհորդի պես, և քո թշվառությունը՝ վահանակիր մարդու պես։