1 Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։
2 Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։
3 Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։
4 ԽոնարհությանևՏիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։
5 Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։
6 Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։
7 Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։
8 Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։
9 Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։
10 Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։
11 Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։
12 Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։
13 Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։
14 Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։
15 Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։
16 Ով որ զրկում է աղքատին՝ իրհարստությունըշատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։
Երեսուն իմաստուն խոսքեր
17 Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։
18 Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քոհոգուխորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։
19 Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։
20 Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի,
21 Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներինճշմարիտ խոսքերով պատասխանես։
– 1 –
22 Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանումմի՛ տրորիր դժբախտին,
23 Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։
– 2 –
24 Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ,
25 Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։
– 3 –
26 Մի՛ եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.
27 Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։
– 4 –
28 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
– 5 –
29 Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։