Categories
ԱՌԱԿՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ 2

Իմաստության վարձատրությունը

1 Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները,

2 Ականջ դնես իմաստությանը և սիրտդ խոհեմությանն ուղղես,

3 Երբ իմացությանըկանչես և ձայն տաս խոհեմությանը,

4 Եթե դու այն որոնես արծաթի պես և գանձերի նման փնտրես,

5 Այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը և կգտնես Աստծու գիտությունը։

6 Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանից են գիտությունն ու խոհեմությունը։

7 Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար,

8 Որպեսզի պահպանի արդարության շավիղները. նա է պահում հավատավորների ճանապարհը։

9 Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղամտությունն ու ամեն բարի ուղին։

10 Որովհետև իմաստությունը քո սիրտը կմտնի, և գիտությունն ախորժելի կլինի քո հոգուն։

11 Խելամտությունը կպահի քեզ, խոհեմությունը կպաշտպանի քեզ,

12 Որպեսզի քեզ ազատի չարմարդուճանապարհիցևնենգություններ խոսող մարդուց,

13 Նրանցից,որոնք թողնում են ուղղամտության շավիղները, որպեսզի խավարի ճանապարհներով գնան,

14 Որոնք ուրախանում են չարություն անելով և հրճվում են չարերի նենգությամբ։

15 Ծուռ են նրանց շավիղները, և նրանք խոտորում են իրենց ուղիների մեջ,

16 Որպեսզի քեզ ազատի շնացող կնոջից, ցոփ կնոջից, որը հրապուրիչ խոսքեր է ասում.

17 Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։

18 Որովհետև նրա տունը դեպի մահ է տանում, իսկ նրա ուղիները՝ դեպի ուրվականները։

19 Նրա մոտ գնացողներն այլևս ետ չեն դառնալու և կյանքի շավիղներին չեն հասնելու։

20 Ուստի դու բարիների ճանապարհով պիտի գնաս և արդարների շավիղները պահես,

21 Որովհետև ուղղամիտները երկրի վրա կբնակվեն, և պարկեշտները կմնան նրա մեջ։

22 Իսկ անիրավները կբնաջնջվեն երկրից, և անհավատներն արմատախիլ կլինեն նրանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *